Ճապոնիայի ԱԳՆ-ն կրճատել է Ուկրաինայում դեսպանատների թիվը

Ճապոնիայի ԱԳՆ-ն կրճատել է Ուկրաինայում դեսպանատների թիվը

Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում երկրի դեսպանատան թվի կրճատման մասին, որտեղ այժմ մնացել են սահմանափակ թվով աշխատակիցներ։ Արդյունքում կրճատվել է ներկայացուցչության գործունեությունը, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ օրը Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ ԱԳՆ-ն այս որոշումը բացատրել է ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով։ Ճապոնիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրավիճակի հետագա զարգացումը մնում է անկանխատեսելի՝ չնայած շարունակվող դիվանագիտական ​​ջանքերին, որոնք ուղղված են ճգնաժամի կարգավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում