ՌԲ Լայպցիգը ոչ-ոքի կորզեց ՊՍԺ-ից, բայց զրկվեց խմբից դուրս գալու շանսերից

ՌԲ Լայպցիգը ոչ-ոքի կորզեց ՊՍԺ-ից, բայց զրկվեց խմբից դուրս գալու շանսերից

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 8-րդ րոպեին բացել են գերմանական ակումբի ֆուտբոլիստները․ Քրիստոֆեր Նկունկուն է դարձել գոլի հեղինակ և առաջ մղել իր թիմին։4 րոպե անց «ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Անդրե Սիլվան վրիպել է 11-մետրանոցից։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Այդուհանդերձ, Ժորժինյո Վեյնալդումը մինչև ընդմիջում դուբլ է ձևակերպել ու առաջ մղել իր թիմին․ Վեյնալդումն աչքի է ընկել 21-րդ և 39-րդ րոպեներին։ Ի դեպ, Վեյնալդումի երկրորդ գոլը գրանցվել է VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո։

Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին գերմանական ակումբի կազմում հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը խփել է պատասխան գնդակն ու փրկել իր թիմին պարտությունից։

Այս հանդիպումից հետո ՊՍԺ-ն 7 միավորով A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել։ «ՌԲ Լայպցիգը» 4 խաղից հետո ոչ մի միավոր չունի իր ակտիվում։ Գերմանական ակումբը զրկվեց խմբից դուրս գալու շանսերից ու կպայքարի Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունքի համար։

A խմբի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Բրյուգեին» և 4-1 հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման հաշիվը խաղի 15-րդ րոպեին բացել է Ֆիլ Ֆոդենը, 2 րոպե անց Ջոն Սթոունզը գրավել է սեփական դարպասն ու հաշիվը դարձել է՝ 1-1 ու թիմերն ընդմիջման են գնացել հենց այս հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում, սակայն, անգլիական թիմի ֆուտբոլիստները ևս 3 գոլ են խփել ու վստահ հաղթանակ տարել։ 54-րդ րոպեին Ռիյադ Մահրեզն առաջ է մղել «Մանչեսթեր Սիթիին», 72-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը հաշիվը  դարձրել է 3-1 ,իսկ խաղավարտին՝ հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը խփել է «Մանչեսթեր Սիթիի» 4-րդ գնդակն այս խաղում։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» 9 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ «Բրյուգեն» 4 խաղից հետո 4 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում