Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի
Ուկրաինայի շուրջ ճգնաժամը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորենցիայում (Հարավային Կարոլինա) իր կողմնակիցների հետ, որը հեռարձակվել է Newsmax հեռուստաալիքով։
«Դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում», - ասաց նա:
Նրա կարծիքով, Ռուսաստանը չի պատրաստվում կանգ առնել իր նպատակներին հասնելու համար այն պատճառով, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմում ոչ ոք չի կարող խոսել Ռուսաստանի ղեկավարության, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ Թրամփի՝ «Միացյալ Նահանգները պետք է Պուտինին հասկացնի, որ նա ունի ընդամենը երկու ընտրություն՝ անհապաղ սկսել խաղաղ բանակցություններ, կամ բախվել կայծակնային հետևանքների, այդ թվում՝ վերացնել Արևմուտքի կախվածությունը ռուսական էներգիայից»։
ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կվերահաստատեն իշխանությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։
«Այս տարի մենք պատրաստվում ենք հետ վերցնել Ներկայացուցիչների պալատը և Սենատը, իսկ 2024 թվականին մենք պատրաստվում ենք հետ վերցնել գեղեցիկ Սպիտակ տունը»,- ասել է նա։
Թրամփն ուղղակիորեն չի ասել, որ պատրաստվում է անձամբ առաջադրվել, սակայն ասել է, որ երկու անգամ հաղթել է և հիմա գուցե ստիպված լինենք նորից առաջադրվել։
Կարծիքներ