Էրբիլ քաղաքի ուղղությամբ հրթիռն արձակվել է Իրանից

 Էրբիլ քաղաքի ուղղությամբ հրթիռն արձակվել է Իրանից

Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքի ուղղությամբ կիրակի գիշերը հրթիռակոծվել է Իրանի տարածքից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը ։

Այս տեղեկությունը հաստատել են իրաքյան ու ամերիկացի պաշտոնյաները։ Նրանք այլ մանրամասներ չեն հայտնել, թե որտեղից է իրականացվել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքի գնդակոծությունը։

Ըստ իրաքյան աղբյուրի՝ հրթիռակոծության թիրախը եղել է Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությունը, սակայն ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության կառուցվող շենքի տարածքում պայթած հրթիռներից և ոչ մեկը լուրջ վնաս չի հասցրել։ Նաև զոհեր և վիրավորներ չկան։

«Քուրդիստանի-24» հեռուստաալիքն ավելի վաղ, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնել էր, որ ընդհանուր առմամբ արձակվել է 12 բալիստիկ հրթիռ։ Նրա խոսքով՝ շենքին, որտեղ գտնվում է հեռուստաալիքի գրասենյակը, վնաս է հասցվել, սակայն զոհեր և վիրավորներ չկան։ Միաժամանակ Rudaw հեռուստաալիքը հայտնել է, որ եղել է 14 հրթիռ։Քրդական անվտանգության ուժերը հետաքննություն են իրականացնում։

Իր հերթին Reuters-ը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ հրթիռակոծությունը զոհերի չի հանգեցրել ամերիկացի զինվորականների շրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում