Կադիրովը հայտնել է՝ որքան գումար են ստանում Ուկրաինա մեկնած չեչեն կամավորները
Ուկրաինա մեկնած չեչեն կամավորները միանվագ 300 000 ռուբլի են ստանում։ Այս մասին ասվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։ Բացի միանվագ վճարումը, հատուկ գործողությանը մասնակցող կամավորներին ՌԴ ՊՆ-ից օրական 53 դոլար են փոխանցում հաշվեհամարին, ասվում է տեսանյութում։
Նշվում է, որ ամեն շաբաթ Չեչնիայից Ուկրաինա է ուղարկվում 200 կամավոր, որոնք հրահանգիչների հետ վերապատրաստվել են Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի հիման վրա։
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ կամավորները, որոնք վերադարձել են Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելուց հետո, ձգտում են վերադառնալ առաջնագիծ։ Նրա խոսքով՝ մարտիկները ցանկանում են «ավարտել նացիստների դեմ պայքարը»։
Ապրիլի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ գործուղված անձանց, ինչպես նաև նրանց հարազատներին վճարումների մասին։ Հրամանագրի համաձայն՝ ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում սպանվածների հարազատները կստանան հինգ միլիոն ռուբլի միանվագ վճար, իսկ վիրավորներինը՝ երեք միլիոն ռուբլի։
Կարծիքներ