Ճապոնիայի հարավում «Կանուն» թայֆունի զոհերի թիվը հասել է 2-ի
Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա պրեֆեկտուրայի տարածքով անցած Կանուն թայֆունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի մասին։ Բացի այդ, տուժածների թիվը 41-ից հասել է 58-ի։
Էներգետիկ Okinawa Electric Power ընկերության տվյալներով՝ երկրի հարավում 164.000 տուն մնում է առանց էլեկտրականության՝ ուժեղ քամու պատճառով առաջացած էլեկտրահաղորդման գծերի խզման պատճառով։ Տարածաշրջանում խաթարվել է տրանսպորտային կապը, չեղարկվել է ավելի քան 300 չվերթ։
Կարծիքներ