Հանցավոր խումբը գողություններ է անում Երևանում գործող Massimo Dutti-ի, Zara և այլ հագուստի սրահներից. Hetq.am ( Տեսանյութ)

Հանցավոր խումբը գողություններ է անում Երևանում գործող Massimo Dutti-ի, Zara և այլ հագուստի սրահներից. Hetq.am ( Տեսանյութ)

Hetq.am-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ  երևում է, թե ինչպես է հանցավոր խումբը գողություն կատարում,  Երևանում՝ իսպանական Inditex ընկերությանը պատկանող հագուստի սրահներում: Խմբի մեջ մտնում են Zara, Massimo Dutti, Pull and Bear, Bershka, Stradivarius հագուստի բրենդները: Այս տեսանյութը տրամադրել է Inditex-ի անվտանգության աշխատակիցներից մեկը:

Արդեն տարիներ շարունակ կազմակերպված հանցավոր խմբի անդամները գողություններ են անում Inditex-ի խանութներից: Հիմնականում թիրախավորվում են «Դալմա Գարդեն մոլում» Zara և Massimo Dutti բրենդների սրահները: Հանցավոր խմբի անդամները ներխուժում են սրահներ, շատ հաճախ միայն տակնուվրա անում դասավորված իրերը, սպառնում և ահաբեկում են սրահների աշխատակիցներին, վեճի բռնվում անվտանգության աշխատակիցների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում