Մակրոնը կայցելի Չինաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ուղեկցությամբ Չինաստան այցելելու ծրագրի մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Մակրոնը հայտնել է Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Ես առաջարկել եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղեկցել ինձ Չինաստան իմ այցի ընթացքում», - ասել Է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել այցի ամսաթիվը:
Կարծիքներ