ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբել է Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ կայացած եռակողմ հանդիպումը:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի մեկնաբանության մեջ նշվում է.
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղ բանակցությունները զարգացնելու նպատակով։
Նա ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որին երկու կողմերը հասել են վերջին մի քանի ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ԵՄ նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ կողմերին հյուրընկալել Բրյուսելում։
Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ»։
Ավելի վաղ հայտնել էինք ,որ վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրման, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:
Կարծիքներ