Փաշինյանը և Էրոն խոսել են Հվ. Կովկասում գործընթացների մասին. ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է

Փաշինյանը և Էրոն խոսել են Հվ. Կովկասում գործընթացների մասին. ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում