Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 73,1 դոլար

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 73,1 դոլար

Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,29 դոլարով (0,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 73,1 դոլարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ նշելով, որ WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,23 դոլարով (0,3%) մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 69,49 դոլարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում