Ղազախստանում COVID-19-ի դեպքերը մեկ ամսվա ընթացքում աճել են գրեթե 20 անգամ
Ղազախստանում վերջին մեկ ամսվա ընթացքում Covid-ի դեպքերը աճել են գրեթե 20 անգամ՝ օմիկրոն շտամի տարածման պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ազհար Գինիյաթը։
«Վերջին ամսվա ընթացքում հիվանդացությունն աճել է 19,6 անգամ»,- ասաց նա։
Գինիյաթը նաև պարզաբանել է, որ վարակի տարածման առումով հանրապետության 17 շրջաններից 16-ը գտնվում են կարմիր գոտում, մեկը՝ դեղին գոտում։
Ընդհանուր առմամբ, Ղազախստանում համաճարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1,071,130 դեպք, ապաքինվել է 973,637 հիվանդ, մահացել է 13,087 մարդ։ Հանրապետության բնակչությունը կազմում է ավելի քան 19,1 միլիոն մարդ։
Հունվարի 18-ի դրությամբ Ղազախստանում պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստվել է 9 072 044 մարդ, որից 8 630 788 մարդ ավարտել է պատվաստման գործընթացը։
Կարծիքներ