ԱԺ-ն փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Զեկույցի քննարկումը խորհրդարանի որոշմամբ անցկացվում է փակ նիստում, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիքներ:

2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2019թ. մայիսի 31-ին: Հանձնաժողովի նախագահը խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն է:

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում