ԱՀԿ-ի փորձագետները այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ փորձագետներ, որոնք ուսումնասիրում են COVID-19 կորոնավիրուսի ծագման հարցը, փետրվարի 3-ին այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ: Այդ մասին հաղորդում են Պեկինի ԶԼՄ-ները: Ինստիտուտ այցելությանը մեծ ուշադրություն Է հատկացվում, քանի որ, ըստ առանձին վարկածների, համավարակն սկսվել Է հենց նրա լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսի արդյունքում: Այդպիսի ենթադրություններ, մասնավորապես, հնչեցրել Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ շատ արդյունավետ օրվա՝ այստեղ հանդիպելով հանգուցային մարդկանց հետ եւ տալով այն բոլոր կարեւոր հարցերը, որոնք անհրաժեշտ Է տալ»,-ինստիտուտ մեկնելուց առաջ ասել Է թիմի կազմի մեջ մտնող ԱՀԿ-ի փորձագետ Փիթեր Դասզաքը՝ EcoHealth Alliance ոչ առեւտրային ոչ կառավարական կազմակերպության նախագահը: Աշխարհի 12 երկրներից միջազգային փորձագետների թիմը, որի մեջ մտնում Է նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչը, գլխավորում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կենդանաախտային վարակների եւ պարենային անվտանգության գծով փորձագետ Փիթեր բեն Էմբարեքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ