Բենի Գանցը մեկնաբանել է իսրայելական բանակի շտաբի պետի՝ ՀԱՄԱՍ-ի և Associated Press-ի լրագրողների հասցեին հայտարարությունները

Բենի Գանցը մեկնաբանել է իսրայելական բանակի շտաբի պետի՝ ՀԱՄԱՍ-ի և Associated Press-ի լրագրողների հասցեին հայտարարությունները

Իսրայելական Channel 12 լրատվականը հրապարակել է հոդված, որում մեջբերվում է Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Քոհավիի խոսքերն առ այն, որ «Ալ Ջալալա» աշտարակն «արդարացիորեն է ավերվել» և «նա մեկ գրամ անգամ չի ափսոսում», հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ Channel 12-ի հոդվածի համաձայն՝ շենքն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի կողմից՝ «էլեկտրոնային պատերազմի» շրջանակում նպատակ ունենալով խաթարել իսրայելական օդուժի GPS հաղորդակցությունը:

Հոդվածում նշվում է, որ Քոհավին «օտարերկրյա աղբյուրին» ասել է, թե Associated Press-ի լրագրողները, որոնք աշխատում էին շենքում, ամեն առավոտ շենքի սրճարանում սուրճ են խմել ՀԱՄԱՍ-ի էլեկտրոնիկայի մասնագետների հետ։ Լրատվականը հերքել է վերոնշյալ տեղեկությունը՝ մատնանշելով, որ շենքում սրճարան չկա։ Al Jazeera-ն, իր հերթին, նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի ակտիվությունը շենքում։ Լրատվականի թղթակիցներից մեկն ասել է, որ շենքում երբեք կասկածելի մարդկանց չեն նկատել։

Անդրադառնալով Ավիվ Քոհավիին վերագրվող արտահայտությանը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ասել է, որ սուրճ խմելու մասին արտահայտությունները փոխաբերական իմաստ ունեն և հաստատել շենքում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքի գործունեությունը։ Գանցը նշել է, որ Իսրայելն իր հետախուզական տեղեկությունները կիսել է ԱՄՆ-ի կառավարության հետ, սակայն շեշտել է, որ Իսրայելը մտադիր չէ տեղեկատվությունը հանրայնացնել, քանի որ չի ցանկանում հրապարակել իր աղբյուրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում