Օբաման հավաստիացրել է, որ իր քաղաքականությունը չէր փոխվի ՉԹՕ-ի գոյության ապացույցների դեպքում
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հավաստիացրել է, որ իր քաղաքականությունը չէր փոխվի ՉԹՕ-ի գոյության ապացույցների դեպքում:
«Դա ընդհանրապես չէր փոխի իմ քաղաքականությունը, որովհետեւ իմ ամբողջ քաղաքականությունը հիմնված էր այն բանի վրա, որ մենք մանր օրգանիզմներ ենք տիեզերքում լողացող փոքրիկ բծի վրա»,- Ezra Klein Show-ի եթերում ասել է Օբաման:
«Ճշմարտությունն այն է, որ մենք հստակ չգիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում երկնքում գտնվող օբյեկտների տեսանյութերը: Մենք չենք կարող բացատրել, թե ինչպես են նրանք շարժվել, նրանց հետագծերը: Հեշտ բացատրվող մոդել չկա: Եւ այդ պատճառով ես կարծում եմ, որ մարդիկ դեռեւս լրջորեն են վերաբերվում դրանց ինչ լինելը ուսումնասիրելու եւ պարզելու փորձերին»:
Նա հույս է հայտնել, որ այլմոլորակայինների գոյության մասին գիտելիքները կամրապնդեն մարդկանց այն զգացումը, որ «մենք ընդհանուր բան ունենք, բայց, անկասկած, անհապաղ վեճեր կծագեն, որ մենք շատ ավելի շատ գումար պետք է ծախսենք սպառազինության համակարգերի վրա, որպեսզի պաշտպանենք մեզ»:
Ազգային հետախուզության տնօրենի եւ պաշտպանության նախարարի գրասենյակը հունիսին Կոնգրեսի հանձնաժողովներին ՉԹՕ-ների մասին ոչ գաղտնի զեկույց կներկայացնի:
Կարծիքներ