Ասել եմ՝ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չի պլստում, դրանից էլ երկիրը անկանոն շարժումներով է լցվել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը շարունակելու է նախկինում թալանվածը «հատիկ-հատիկ վերադարձնել»․
«Այլ տարբերակ չկա․ չեն փախչի։ Ոնց ասել եմ, ոչ մի ձուկ և մուկ չի պլստալու։ Արդեն չեն պլստում, ու դրանից են անկանոն շարժումներով ու գոռգոռոցներով լցրել երկիրը»,- Կառավարության նիստի ընթացքում ասել է նա։
Վարչապետը նշել է, որ իրենց իշխանության ժամանակ ապօրինի օտարված գույք են վերադարձրել. «Նույն համայնքային շահի պաշտպանության քրեական գործի շրջանակներում մեր օրոք եղած պաշտոնյայի որոշմամբ նման մի գործարք ենք վերացրել։ Կարող է՝ դրա արդյունքում ենք այդ համայնքում ընտրություններում պարտվել։ Բայց կապ չունի։ Սկզբունքը դրված է։ Մերոնք-ձերոնք չկան։ Կա գույք, կա պետական գույք, կա օրինական գույք, և կա ապօրինի գույք»։
Նա նաև հայտարարել է, որ այսուհետ ապօրինի գույքի մասին խոսելիս՝ կմատնանշի, թե դրանք ում են պատկանում. «Ամեն անգամ շեշտելու եմ, որովհետև մեր կոռեկտության փորձը լրիվ այլ կերպ է օգտագործվում, ուրիշ ձև մեկնաբանվում։ Հետևաբար, ոչ միայն իրերն ենք կոչելու իրենց անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց ենք կոչելու իրենց անուններով, որ որևէ տարընթերցում չմնա»։
Կարծիքներ