«Ռոստով»-ը հաղթել է ընկերական խաղում. Բայրամյանը դարձել է գոլի հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մասնակցել է ակումբի ընկերական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Մարբելյա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ռոստով»-ն ընկերական խաղում մրցեց տեղական «Ալխեսիրաս»-ի հետ և գերազանցեց մրցակցին 5:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում: Նա դարձավ նաև գոլի հեղինակ:
Հաջորդ ընկերական հանդիպումը «Ռոստով»-ը կանցկացնի հունվարի 24-ին:
Կարծիքներ