2021-ից Երևանում կգործի Պարեկային նոր ծառայությունը
Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կսկսի 2021-ի առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022-ի առաջին եռամսյակից: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ։
Նախարարը նաև հայտնել է, որ 2020-ի հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով ծառայողների կրթնելն է։
Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։
Կարծիքներ