38-ամյա վարորդը BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակի սյանը, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

38-ամյա վարորդը BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակի սյանը, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Արսեն Պողոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա-Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը, այնուհետև եզրաքարերին և վրաերթի ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 61-ամյա Վեհանուշ Մինասյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմնել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Դեպքի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում