Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այն պատճառով, որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել Է Մերձավոր Արեւելքից ու Աֆրիկայից չվերթերի համար, ես որոշել եմ միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար: Արդեն այսօր կսկսվեն սակրավորների աշխատանքները Ռուսաստանի եւ Կալինինգրադի մարզի սահմանի վրա ժամանակավոր արգելափակոց կառուցելու ուղղությամբ»,-ասել Է Բլաշչակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում