ԳԴՀ կառավարությունը կանաչ լույս կտա Աֆղանստանում Գերմանիայի ռազմական առաքելության երկարացմանը
Գերմանիայի կառավարությունը կանաչ լույս կտա՝ Աֆղանստանում Գերմանիայի ռազմական առաքելությունը մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը երկարացնելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը:
Մարտի վերջին լրանում է մինչեւ 1300 զինծառայողների մասնակցությամբ գերմանական գործողությունների ներկայիս պատգամավորական մանդատը: ԱՄՆ նոր կառավարությունը դիտարկում է թալիբների հետ 2020թ. կնքված համաձայնագիրը, որը մինչ մայիսի 1-ը օտարերկրյա զորքերը դուրս բերելու կոչ է պարունակվում։
Կրամպ-Կարենբաուերը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի շուտ դուրսբերումը կարող է սպառնալիքի տակ դնել աֆղանական կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ խաղաղ բանակցությունները:
Կարծիքներ