Մոսկվայում COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ է ձևավորվել
Փորձագետները նշում են, որ Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացում է նկատվում: Այս մասին հայտարարել է Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն, գրում է «Իզվեստիա» պարբերականը:
Նրա խոսքով, COVID-19-ի նոր հայտնաբերված դեպքերի 30%-ը բաժին է ընկնում ՌԴ մայրաքաղաքին, իսկ մնացած 70%-ը՝ մարզերին:
Մասնագետները դա բացատրում են Մոսկվայում բարձր մակարդակի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմամբ:
«Իմ տեղեկություններով, հիվանդացության հետ կապված ծանր իրավիճակ է Աստրախանի շրջանում, Դաղստանում և Կրասնոդարի երկրամասում: Պատկերը քիչ թե շատ բարենպաստ է միայն կենտրոնից ամենահեռավոր տարածքներում»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարծիքներ