Կրեմլը համաձայն չէ Վրբետիցեում պայթյունին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ Չեխիայի եզրակացությունների հետ

Կրեմլը համաձայն չէ Վրբետիցեում պայթյունին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ Չեխիայի եզրակացությունների հետ

Կրեմլը կտրականապես համաձայն չէ չեխական կողմի եզրակացությունների հետ կապված՝ 2014 թվականին Զլին քաղաքի հարևանությամբ գտնվող Վրբետիցե գյուղում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մեջ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ենթադրյալ մասնակցության մասին: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք կտրականապես համաձայն չենք նման եզրակացությունների հետ, դրանք համարում ենք սադրիչ և ոչ բարեկամական»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը ապրիլի 17-ին հայտնել են Պրահայում ՌԴ դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, չեխական կողմի վարկածով, ռուսական հատուկ ծառայությունների սպաներ են:

ԱՄՆ-ն աջակցել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու Չեխիայի որոշմանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Ռուսաստանը, ի պատասխան Պրահայից 18 ռուս դիվանագետների արտաքսման, Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների պերսոնա նոն գրատա է հայտարարել:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Վաշինգտոնը կանգնած է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավի հետևում, այդ ամենն արվում է արևմտյան երկրներում կուտակված խնդիրներից շեղելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում