Քասախի համայնքապետի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Գործը կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը, ըստ մեղադրանքի, նախընտրական շրջանում համագյուղացիներին հորդորել է չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել՝ քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:
Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարծիքներ