Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպումէ  ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

Հանդիպման ժամանակ Բայրամովը, առիթից օգտվելով, կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից, որն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի դեմ, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Միաժամանակ Բայրամովն ակնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։

«Նախարար Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին։ Առաջին հերթին ընդգծվել է նախկինի մնացորդ հանդիսացող կառույցների վերացման կարևորությունը ԵԱՀԿ գործունեության արդյունավետության, ինչպես նաև տարածաշրջանային իրողություններին համապատասխան աշխատանքների կազմակերպման տեսանկյունից։ 

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը խոչընդոտում է գործընթացին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում