Վրաերթ Ստեփանակերտում. 64-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Փետրավարի 1-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 52 շենքի դիամացի ճանապարհահատվածում Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Լ. Մնացականյանը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 24-ամյա բնակիչն իր վարած «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել 64-ամյա Մ. Գ.-ին։
Պատահարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և չդրսևորել ավելորդ ինքնավստահություն։
Կարծիքներ