Իտալիայի Ա սերիա. «Ատալանտան» հաղթեց ու կրկին երկրորդն է

Իտալիայի Ա սերիա. «Ատալանտան» հաղթեց ու կրկին երկրորդն է

Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի բացման խաղում «Ատալանտան» նվազագույն հաշվով հաղթեց «Բոլոնիային»: Խաղի միակ ու հաղթական գնդակը 63-րդ րոպեին խփեց Լուիս Մուրիելը:

Ի դեպ, 36-րդ րոպեին «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Գասպերինին կարմիր քարտով հեռացվեց պահեստայինների նստարանից:

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» միավորների քանակը հասցրեց 74-ի ու կրկին երկրորդ տեղում է, սակայն 3-րդ տեղում գտնվող, 72 միավոր ունեցող «Ինտերը» մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բոլոնիան» 43 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում