Միքայել Մինասյանը՝ ադրբեջանական մամուլի աստղ

Միքայել Մինասյանը՝ ադրբեջանական մամուլի աստղ

Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը դարձել է ադրբեջանական մամուլի աստղ:

Ադրբեջանի ամենահեղինակավոր կայքերից մեկը՝ haqqin.az-ը անդրադարձել է Մինասյանի վերջին տեսանյութում հնչեցված մտքերին:

«Եթե մենք՝ հայերս, գտնվում ենք մեր պատմության ամենաանկազմակերպ փուլում, ապա ադրբեջանցիները, ընդհակառակը` շատ կազմակերպված են։ Նրանք մեզ հարվածում են, մենք կենացներ ենք  ասում: Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ղեկավարության հետ լավ հարաբերությունների մեջ չէ։ Մինասյանը կարծում է, որ ՌԴ-ում  խայտառակ իրավիճակ է ստեղծվել և որ Հայաստանում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով»,-այսպես է ադրբեջանական մամուլն անդրադարձել Մինասյանին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում