Հայերեն կներկայացվի Ալեն Քարրիի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհը» գիրքը
Առանց ծխախոտի միջազգային օրվա շրջանակում մայիսի 31-ին «Գամմա» գրատանը կներկայացվի Ալեն Քարրիի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհը» գիրքը:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Շնորհանդեսին ելույթ կունենա «Շանթ» հեռուստաընկերության «Մի՛ վնասիր», 2016-ից՝ «Բուժ ինֆո» հաղորդաշարի հաղորդավար, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։ Հոլանդիայից առցանց տարբերակով կմիանա նախաձեռնության հեղինակ, քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող մոլեկուլային կենսաբան Շիրազ Մուշեղը։
Ալեն Քարրիի առաջարկած ծխելը թողնելու հեշտ ճանապարհն, իսկապես, աշխատող մեթոդ է։ Հեղինակը բացահայտել է մի մեթոդ, որը թույլ կտա ցանկացած ծխողի թողնել այս սովորությունը հեշտությամբ, միանգամից և անցավ, առանց կամքի ուժի գործադրման, առանց օժանդակ միջոցների, փոխարինիչների կամ հնարքների կիրառման, առանց տագնապի, ընկճվածության զգացողության կամ ծխելը թողնելուց առաջացող այլ ախտանիշների, առանց քաշի ավելացման։
Ալեն Քարրիի համար պարզ է դարձել, որ իր մեթոդը կարելի է կիրառել նաև շատ այլ խնդիրների դեպքում: Այն արդեն օգնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց՝ հրաժարվելու ծխելուց, ալկոհոլից, կոկաինից և այլ արգելված թմրանյութերից, հաղթահարելու քաղցրի հանդեպ կիրքը, որկրամոլությունը, ինքնաթիռով թռչելու վախը, ինչպես նաև չափից ավելի ծախսելու հակումը, կախվածությունը մոլախաղերից, թվային տեխնոլոգիաներից ու սոցիալական ցանցերից:
Կարծիքներ