ԱՄՆ-ը և Ուկրաինան համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում
Ուկրաինական սահմանապահներն ու Միացյալ Նահանգների առափնյա պահպանությունը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում, հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:
«ԱՄՆ-ի և Ուկրաինայի սահմանային գործակալությունների նավերը ծովով անցնելիս մշակել են գործողությունները միջազգային մարտավարական խմբում», – նշված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նավերի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան, ներկայումս «Գրիգորի Կուրոպյատնիկով» ծովային պահպանության նավը և ամերիկյան «Հեմիլթոն» նավը մնում են ծովում և շարունակում են համատեղ վարժությունները: Օտարերկրյա նավի մուտքը Օդեսայի նավահանգիստ նախատեսված է մայիսի 10-ին:
Ըստ ուկրաինական սահմանային ծառայության՝ զորավարժությունները դիտարկել են ռուսական նավերը:
Կարծիքներ