Երևանի Կոմիտասի շուկայի մոտակայքում քաղաքացին սպառնացել է ինքնավնասում անել․ նրան ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն
Օգոստոսի 2-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնավնասել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 55 հասցեում գտնվող շուկայի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը։
ԱԻՆ հոգեբանը Արմեն Ժ․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Կարծիքներ