Կրակոցներ՝ Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

Կրակոցներ՝ Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին,

որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է

ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն

ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է

քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1- ին մասով:

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով 

հասարակական  կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք

հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի

ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 3 հատ պարկուճ և արնանման հետքեր,

վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական,

դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ,

կատարվել ենդեպքի վայրում առկա անվտանգության տեսագրությունների զննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և

այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական

միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից

անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է

անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ

մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում