Երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական. Սիփան Փաշինյան

Երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական. Սիփան  Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Kristine Poghosyanի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:
Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:
Կարծում եմ` չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:
Առողջություն եմ մաղթում բոլորին:
#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր

Պատգամավոր Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում