Մակրոնը ճանաչել է Ֆրանսիայի պատասխանատվությունը Ռուանդայում ցեղասպանության համար
Էմանուել Մակրոնն առաջին անգամ ճանաչել է Ֆրանսիայի պատասխանատվությունը Ռուանդայում ցեղասպանության համար, որի ընթացքում՝ 1994 թվականի ապրիլից հունիս ամիսներին սպանվել է 800 հազար մարդ:
«Ֆրանսիան իր դերն է խաղացել և քաղաքական պատասխանատվություն է կրում Ռուանդայում իրադարձությունների համար: Ֆրանսիան ևս պարտքի իր բաժինն ունի՝ նայել պատմության երեսին և ճանաչել, որ այն տառապանք է պատճառել ռուանդական ժողովրդին: Ֆրանսիան չի հասկացել, որ ձգտելով կանխել տարածաշրջանային կոնֆլիկտը կամ քաղաքացիական պատերազմը՝ փաստացի կանգնել է ցեղասպանության ռեժիմի կողքին»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով ռուանդական ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Կարծիքներ