Հատվածներ Մակրոնի հարցազրույցից Le Figaro-ին և AFP-ին

Հատվածներ Մակրոնի հարցազրույցից Le Figaro-ին և AFP-ին

Մենք մեկ նպատակ ունենք՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Այսօր խաղաղություն ուզել չի նշանակում Ուկրաինան հանձնել իր ճակատագրին, այլ պաշտպանել խաղաղությունը։ Ուկրաինայում խաղաղությունը Ուկրաինայի կապիտուլյացիա կամ «ամպուտացիա» չէ։

Եթե ​​իրավիճակը վատթարանա, դրա պատասխանատվությունը կրելու է բացառապես Ռուսաստանը։

Պուտինը «անցել է բոլոր սահմանները». Ռուսաստանի սանձազերծած պատերազմը «էկզիստենցիալ» է և՛ Ֆրանսիայի, և՛ Եվրոպայի համար։

Նրանք, ովքեր սահմանափակումներ են դնում Ուկրաինային աջակցելու համար, «ընտրում են ոչ թե խաղաղություն, այլ պարտություն»։

Եվրոպայի համար անհոգ ապրելու ժամանակն ավարտվել է. «Մենք արդեն մի քանի տարի է, ինչ ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղի են ունենում բաներ, որոնք մեզ անհավատալի էին թվում։ Մենք արդեն այստեղ ենք։ Պատերազմն արդեն ընթանում է եվրոպական հողի վրա»։

Ֆրանսիան խաղաղության ուժ է։ Որպեսզի խաղաղություն գա Ուկրաինային, մենք չպետք է թույլ լինենք. «Մենք պետք է հստակ գնահատենք իրավիճակը և վճռականությամբ, կամքով ու խիզախությամբ ասենք, որ պատրաստ ենք միջոցներ կիրառել մեր նպատակին հասնելու համար, այն է՝ Ռուսաստանը չհաղթի։

Միևնույն ժամանակ, Մակրոնը փորձել է հանգստացնել ֆրանսիացիներին՝ ասելով, որ «մենք երբեք հարձակողական գործողություն չենք ղեկավարի, մենք երբեք նախաձեռնող չենք լինի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում