Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, դերասան և ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Սարոյան եղբայրներ» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան): Ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին:
Գեղաթերթիկի վրա պատկերված է ֆիլմի գեղարվեստական ղեկավար և ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Հայկին մարմնավորած Ֆրունզե Դովլաթյանը՝ նկարահանման հրապարակում:
Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` հունիսի 8, 2023 թ., դիզայնը՝ Ռեմ Սահակյանի:
Կարծիքներ