Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածն ասֆալտապատվում է
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում:
Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում:
Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա:
Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր:
Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են:
Նշենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:
Կարծիքներ