Միջադեպ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների և քաղաքապետարանի աշխատակցի միջև
Այսօր Երեւանի քաղաքապետարանում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների եւ քաղաքապետարանի աշխատակցի միջև տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Միքայել Մանրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ակցիա էին իրականացնում վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան», իսկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը կոշտ արձագանքել էր նրանց վանկարկումներին, ինչի պատճառով էլ հրմշտոց էր առաջացել:
«Անգամ ամաչում եմ ասել, թե ինչ ասաց մեզ, մեր կուսակցության ղեկավարի հասցեին, մինչդեռ մենք մեր ակցիան էինք իրականացնում»,-ասաց Մանրիկյանը:
Freenews.am-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանն ասաց, որ միջադեպի մանրամասներից ինքը տեղյակ չէ:
Կարծիքներ