Ինդոնեզիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սումատրա կղզու ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Բանդար Լամպունգ քաղաքից 375 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 800 հազար մարդ։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։

Զոհերի, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տվյալներ դեռ չեն ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում