Մարդկությունը չպետք է վերածվի մեկ ռասայի, կարծում է Լավրովը

Մարդկությունը չպետք է վերածվի մեկ ռասայի, կարծում է Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ մարդկությունը չպետք է «դառնա մեկ ռասա», և մոլորակի տարբեր ժողովուրդների միջև միասնության հասնելու համար անհրաժեշտ է ազատվել ազգային սահմաններից և մեծամտությունից՝ աշխարհի գործերում:

«Ես կարող է հնաոճ եմ: Բայց մարդկությունը չպետք է վերածվի մեկ ռասայի: Ֆաշիստները փորձեցին մարդկությունը վերածել մեկ ռասայի՝ հայտարարելով ցեղասպանություն հրեաների և, ընդհանրապես, Խորհրդային միության բոլոր ժողովուրդների դեմ, մեզ համար տխուր ճակատագիր էր պատրաստվել։ Ուստի, աշխարհի բազմազանությունը՝ մշակութային, քաղաքակրթական, լեզվական, մեր հարստությունն է, և մարդկությանն աղքատացնելը, հավանաբար, սխալ կլինի»,- ասել է Լավրովը՝ խոսելով Новое знание մարաթոնին:

«Դուք ճիշտ ասացիք՝ մենք ուզում ենք, որ մարդկությունը համախմբված լինի: Բայց դրա համար պետք չէ կորցնել մեր արմատները, մեր պատմությունը, մեր մշակույթը, ավանդույթները: Բայց այն, ինչ պետք է հեռացվի, ազգային սահմանները չեն, անհրաժեշտ է վերացնել մեծամտությունը համաշխարհային գործերում»,- հավելել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում