Ցուկերբերգին և նրա կնոջը դատի են տվել իրենց ընկերությունում ոտնձգությունների և խտրականության համար

Դատական փաստաթղթերի համաձայն՝ հայցվորները ոտնձգությունների են ենթարկվել իրենց սեքսուալության, ինչպես նաև մաշկի գույնի պատճառով։
Մարկ Ցուկերբերգին և նրա կնոջը՝ Պրիսցիլա Չանին պատկանող ընկերություններից մեկի նախկին աշխատակիցները դատի են տվել նրանց։
Ինչպես հայտնել է NBC հեռուստատեսությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը, հայցը վերաբերում է ոտնձգություններին այն կառույցներում, որտեղ աշխատել են տուժողները։ Հեռարձակողի տվյալներով՝ երկու աշխատակիցներ, որոնք աշխատել են Ցուկերբերգի ընտանեկան ընկերությունում, մյուս աշխատակիցներին մեղադրում են սեռական ոտնձգությունների և խտրականության մեջ ներգրավվածության մեջ։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ հայցվորները, ովքեր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են, հետապնդվել են իրենց կողմնորոշման, ինչպես նաև մաշկի գույնի պատճառով։ Ցուկերբերգի խոշորագույն ընկերություններից Facebook-ը չի մասնակցում դատական գործընթացին, նշում է NBC-ն։ Այն մասին, որ Ցուկերբերգն ու նրա կինը անձամբ են հետապնդել ենթականերին, նյութում չի նշվում, սակայն նրանք դատական հայցում մեղադրյալներ են։ Միաժամանակ Ցուկերբերգի կնոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղադրանքները չեն կարող ապացուցվել: Հեռուստաընկերության տվյալներով՝ դատարանը այս գործով դեռ նիստ չի նշանակել։
Կարծիքներ