ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը խորհրդակցություն են անցկացրել

ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը խորհրդակցություն են անցկացրել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը:

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Պաշտպանության նախարարին զեկուցվել են նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում