Էլիզաբեթ 2-րդի պատկերները զարդարել են Սթոունհենջի ահռելի քարե սալիկները (լուսանկարներ)
Անգլիայի պատմական շինությունների և հուշարձանների բրիտանական պետական հանձնաժողովը թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-րդ պլատինե հոբելյանի կապակցությամբ նրա պատկերներով է լուսավորել աշխարհահռչակ Սթոունհենջ համալիրի քարե սալիկները:
Քարերի վրա արտացոլվել են 96-ամյա միապետի՝ տարբեր ժամանակահատվածներում արված լուսանկարներ, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ուշագրավ նախաձեռնությունն անչափ տպավորիչ տեսարան է ստեղծել Սոլսբերիի դաշտում, որտեղ գտնվում է Սթոունհենջը:
Կարծիքներ