Խաղաղության պայմանագրի տեքստը 80-90 տոոսով համաձայնեցված է. Ալիևը հայտնել է բաց մնացող 2 կետի մասին
«Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից տրամադրած տեղեկատվության, խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե Հայաստանը ստիպված է եղել այդ պայմանագրից հանել Ղարաբաղի մասին դրույթը, ինչը ճանապարհ է բացել կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։
«Սակայն այս պահին բաց է մնում երկու հարց: Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին (հավանաբար նկատի ունի ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին առաջարկը-ԽՄԲ.)։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»,-եզրափակել է Ալիևը։
Կարծիքներ