Փրփուրը բերանին հակամարտությունը չես լուծի. Թուրքիայի նախագահի «անեծքի» ավստրիական պատասխանը
Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արևելքում չես լուծի, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի դեէսկալացմանը: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային գերատեսչություններում բարձրացվեցին Իսրայելի դրոշները:
«Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արևելքում չես լուծի: Համասն ահաբեկչական կազմակերպություն է: Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք մեզ գործողությունների կարգ պարտադրեն»,-ասել է Շալենբերգը:
Նրա խոսքով՝ նման հարձակումները գերատեսչությունների վրա, հատկապես Ավստրիայի, թուրք քաղաքական գործիչները ևս մեկ անգամ ցույց են տալիս «իրավունքի իրենց սարսափելի ընկալումը»:
Կարծիքներ