Պեկինը Չինաստանի քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել Աֆղանստանը
Պեկինը կոչ է արել Չինաստանի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Աֆղանստանը՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո երկրում բռնությունների արագ աճի ֆոնին:
Աֆղանստանում Չինաստանի դեսպանությունը հայտարարել է, որ իրավիճակի վատթարացմանը զուգահեռ Չինաստանի քաղաքացիները եւ կազմակերպությունները պետք է լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն եւ ուժեղացնեն պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին: «Այս տարի հակամարտություններն Աֆղանստանում շարունակվում են, ահաբեկչություններն աճել են, եւ անվտանգության հետ կապված իրավիճակն ավելի լուրջ եւ բարդ է դառնում»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որը կոչ է անում Չինաստանի քաղաքացիներին «ավելի զգույշ լինել» եւ «շտապ հեռանալ երկրից», հայտնում է South China Morning Post-ը:
Աճող բռնությունները Պեկինում վախ են առաջացրել, որ անկայունությունն ու ահաբեկչությունը կարող են տեղափոխվել դեպի իր սահմաններ, այդ թվում հարեւան Սինցզյան մարզ:
Դա կարող է վտանգել նաեւ Չինաստանի զարգացման ծրագրերը Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ենթակառուցվածքում ներդրման ռազմավարության շրջանակներում:
Կարծիքներ