Գերմանիան կոչ է արել Թուրքիային փախստականների հարցով նոր համաձայնագիր կնքել

Գերմանիան կոչ է արել Թուրքիային փախստականների հարցով նոր համաձայնագիր կնքել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը փախստականների մասին նոր համաձայնագիր կնքելու կոչով դիմել է Թուրքիային։ Այդ մասին նա հայտնել է «Welt» թերթին տված հարցազրույցի ընթացքում։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։

Գերմանիայի արտգործնախարարը  մասնավորապես նշել է. «Մենք պետք է նոր թափ հաղորդենք Թուրքիայի հետ համագործակցությունը միգրացիայի հարցում։ Չնայած Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ մենք պետք է ընդգծենք, որ այս երկիրը վերցրել է մեզ համար միգրանտների ոչ այնքան աննշան բեռ իր վրա»:

Հեյկո Մաասը չի մոռացել նշել նաև, որ այդ ամենը անվճար չի լինի, և ԵՄ-ն Թուրքիային դրա դիմաց ֆինանսական օգնություն կտրամադրի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում