«Իմ քայլը» պատգամավոր Արամ Խաչատրյանը ի՞նչ պաշտոն կզբաղեցնի

«Իմ քայլը» պատգամավոր Արամ Խաչատրյանը ի՞նչ պաշտոն կզբաղեցնի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:  ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանն այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Լոռու մարզպետը առաջիկայում ազատվելու է մարզպետի պաշտոնից, եւ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում