Նուարդ Վարդանյանը ընտրվեց Երևանի ավագանու քաղշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ

Նուարդ Վարդանյանը ընտրվեց Երևանի ավագանու քաղշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ

Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում «Իմ քայլը» խմբակցության Նուարդ Վարդանյանը միաձայն ընտրվեց Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ինչպես տեղեկացնում է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը Արմեն Գալջյանը նշեց, որ հանձնաժողովի նախկին նախագահ Արսեն Կարապետյանը վայր է դրել մանդատը, և առաջացել էր թափուր պաշտոն:

«Հաշվի առնելով վերոգրյալը` «Իմ Քայլը» խմբակցությունը առաջարկում է  Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նուարդ Վարդանյանի թեկնածությունը»,- ասաց Գալջյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում